ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ.Աշոտ Անդրեասյան
BLOGԱշոտ Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ:
Տեղեկացնում ենք, որ կազմավորման վերջնական փուլում է Երևանի ԲՀԿ տարածքային կառույցների և ԲՀԿ երիտասարդների միության կամավորականների ջոկատը, ովքեր ևս անսալով Գագիկ Ծառուկյանի կոչին, առաջիկա օրերին կմիանան ռազմաճակատում պատմություն կերտող մեր քույրերին և եղբայրներին:
Միևնույն ժամանակ նշեմ, որ արդեն իսկ կազմավորված մի քանի ջոկատներ՝ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Էդուարդ Բաբայանի, Հրանտ Մադաթյանի, Տիգրան Ստեփանյանի, Արայիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ, գտնվում են տարբեր մարտական դիրքերում:
Գործընթացն ամբողջությամբ համաձայնեցվում է ՀՀ ՊՆ ԳՇ հրամանատարության հետ, և երկուշաբթի օրը գործընթացը համակարգողները կհանդիպեն ԳՇ իրավասու պաշտոնյաների հետ՝ զորավարժանքների և հետագա քայլերի քննարկման համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



