Ամերիկացի ձկնորսը 10 մլն դոլար Է շահել վիճակախաղի տոմսով
SOCIETYԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Քեյփ-Քոդ թերակղզուց ձկնորս Ուիլյամ Յանգը հիրավի հաջող «որս» Է արել: Նա 10 մլն դոլար Է շահել նահանգի իշխանությունների կողմից անցկացվող Mega Fortune ակնթարթային վիճակախաղով:
Խաղարկության կազմակերպիչների խոսքով՝ Ուելֆլիթ ափամերձ փոքր քաղաքի բնակիչը նախընտրել Է կանխիկ գումարի միանվագ վճարումը եւ կստանա 6,5 մլն դոլար: Ինչպես պատմել Է հաղթողը, նա պատրաստվում Է այդ գումարի մեծ մասը ծախսել իր ընտանիքի կենսապայմանները բարելավելու համար, իսկ մնացածը գործի մեջ Է դնելու:
20 դոլար արժեքով շահած տոմսը վաճառած խանութի տերը կստանա 50 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



