Հայաստանի ՊՆ. Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ, հակառակորդի գրոհները հետ են մղվել
SOCIETYԱյսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով: Բացի այդ, հակառակորդը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ: Հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել նաեւ Բերձորի ուղղությամբ, ինչպես նաեւ մոտենալ Հայաստանի սահմաններին՝ օգտագործելով հրետանի ու անօդաչու թռչող սարքեր: Այս բոլոր գրոհները հետ են մղվել»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հավելեց, որ մարտերը հյուսիսում ավելի քիչ լարված են եղել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



