Yerevan, 04.November.2025,
00
:
00
BREAKING


«Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Զարմանալի է, որ պատմական հայրենիքում այսքան արհավիրքներ վերապրելուց հետո մեր ժողովուրդն ու մեր ղեկավարությունը հույսը կարող էին դնել, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն իր հերթին պետք է զսպեր ագրեսորին կամ մեր թշնամուն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այդպիսի բան չկա: Մենք պետք է շատ վաղուց հասկանայինք, որ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում: 20-րդ դարի վերջում ու 21-րդ դարի սկզբին մեր խնդիրների լուծման կարևորագույն կետերից մեկը մեր արտաքին քաղաքականությունն էր: Եվ մենք ապացուցել էինք, որ հնարավոր է չենթարկվել ադրբեջանա-թուրքական խաղի կանոններին, չմրցակցել սպառազինության մեջ: Մենք մեր հմուտ դիվանագիտությամբ ապացուցել էինք, որ խաղալով խոշոր տերությունների շահերի ու հակասությունների վրա՝ զսպում ենք ագրեսորին ու թույլ չենք տալիս չափն անցնել: Ամեն դեպքում, 2016թ. ապրիլին Ադրբեջանն իր հետևում կանգնած Թուրքիայի միջոցով ինչոր քայլեր ձեռնարկեց, բայց դա չստացվեց: Նախ՝ Թուրքիան այդ ժամանակ շատ զուսպ էր, երկրորդ՝ Ադրբեջանին շատ արագ սանձեցին»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը երկուսուկես տարվա մեջ ճշգրիտ լիներ, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք:

«Հիմա Թուրքիան այս ամենը միայնակ չի իրականացնում: Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք այն մտքից, թե Թուրքիան կարող է իրեն այսպես լկտի պահել, որովհետև հզոր է ու որովհետև կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մերձմերձավոր Արևելք կոչված տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնականում երկու գործընկեր ունի, որոնց միջոցով մեր տարածաշրջանում առաջ է տանում իր շահերը: Այդ երկու պետություններն Իսրայելը ու Թուրքիան են: Ինքս երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ վատ են: Չկա նման բան, ու դրա վառ օրինակներից մեկը հենց ներկայիս Արցախյան պատերազմն է: Այդ նույն իսրայելական ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնիկան Ադրբեջան են տեղափոխվում Թուրքիայի օդային տարածքով:

Այսինքն, այստեղ գործում է թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական տանդեմը: Այս պահի դրությամբ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ազգությամբ թուրք, այլև հրեա ռազմական փորձագետները: Մեկ այլ հարց եմ ուզում առաջ քաշել: Գրեթե երկու կամ երեք օրը մեկ Աֆղանստանից տրանսպորտային մեծ ինքնաթիռներով բեռներ են տեղափոխվում Ադրբեջան: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներ շատ դեպքերում նշում են, որ Աֆղանստանից Ադրբեջան է տեղափոխվում ռազմամթերք, ինչպես նաև ահաբեկիչների մեծ քանակ: Հիմա հարց է ծագում այն առումով, որ Աֆղանստանի այն օդանավակայանները, որոնցից դեպի Ադրբեջան չվերթներ են տեղի ունենում, ամբողջությամբ վերահսկվում են ամերիկացիների կողմից: Ինչ է, նույն ամերիկացիները չգիտե՞ն, թե ինչ է տեղափոխվում Աֆղանստանից դեպի Ադրբեջան»,-ընդգծեց քաղաքագետը:

Գ. Համբարյանի խոսքով, խնդիրն այլ հարթության մեջ է: «Տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են կանգնեցնել երկու երկիր, որոնցից մեկը Ռուսաստանն է: Երկրորդը ԱՄՆ-ն է, որը կանգնած է թուրք-ադրբեջանա-իսրայելական ահաբեկչական տանդեմի հետևում: Եվ պատահական չէ նաև, որ հենց երեկ ադրբեջանական զինուժը, իրեն սատարող թուրք ռազմիկներն ու ահաբեկիչները թիրախավորել էին ՀՀ հարավային ուղղությունը, որտեղ շատ մեծ շահեր ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը: Վերջիններն այս պատերազմով հեռավար նպատակներ են լուծում աշխարհաքաղաքական մեծ վերաձևումների առումով: Եվ պաշտոնապես հայտարարված այն տարածքները, որոնք այս պահին չեն վերահսկվում Արցախի ՊԲ-ի կողմից, վաղը չէ մյուս օրը կարող են դառնալ պլացդարմ Իրանի դեմ հարձակումներ և սադրանքներ կազմակերպելու համար»,-շեշտեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ բացարձակ չի հավատում, թե ներկայումս առկա մեթոդներով փորձում են շարքից հանել Թուրքիային. «Արդեն մեկ ամիս է՝ կոնկրետ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Հիմա ինձ մեկ հարց է հետաքրքիր: ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, բացի բանավոր կշտամբանքներից և որոշ չափով նաև հայամետ հայտարարություններ անելուց, ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ են Թուրքիային կարգի հրավիրելու կամ վնասելու համար: Իհարկե, Կանադան արգելեց ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա, Ավստրիան դադարեցրեց «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը, բայց սրանք, մեծ հաշվով, թույլ արձագանք են: Կոնկրետ Թուրքիայի դեմ նույն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կարող են այնպիսի պատժամիջոցներ սահմանել, որ Թուրքիան ծնկի գա: Նույն ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում, որովհետև Թուրքիան իր թիվ մեկ գործընկերներից մեկն է Մերձմերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Գագիկ Համբարյանն այս օրերին արտաքին դաշտում առկա որոշ գործընթացներն ու հայտարարությունները դիտարկում է թատերական ներկայացումների տրամաբանության մեջ: «Մենք պետք է ավելի գլոբալ նայենք տեղի ունեցող գործընթացներին և «փազլը» շատ հեշտությամբ կդասավորվի: Այսինքն, թե ով ինչ նպատակներ ու ինչ շահեր ունի տարածաշրջանում: Եվ եթե որևիցե մեկը երազանքներ ունի, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական որևէ երկիր փորձում է ծնկի բերել Թուրքիային, չարաչար սխալվում է: Երբ Թուրքիայի բռնապետը հայտարարում է, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից, կեղծում է: Իրականում շատ է վախենում ամերիկյան պատժամիջոցներից, որովհետև լավ գիտի դրանց հետևանքները: Մենք պետք է ոչ թե խոսքերին, այլ հստակ գործերին հավատանք»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով ռազմական գործողությունները կանխելու առումով պատշաճ մակարդակով Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին:

«Թուրքիան իր հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանի հետ լկտիացել է, իսկ ԱՄՆ-ին այս պահին ռազմական գործողությունները կանգնեցնելը բացարձակ ձեռնտու չէ, որովհետև կանգնած է թուրք-իսրայելա-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի հետևում: Նույն ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ Էրդողանը և իր որդին նավթային գործարքների մեջ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այս խմբավորման մնացորդ ահաբեկիչները հիմա սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կրկին ներգրավված են սիրիական կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում: Ընդհանուր առմամբ, Թրամփի հայտարարությունն ընդամենը հայտարարություն էր հավատացողների համար: Դա տեղավորվում էր ընդամենը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ ԱՄՆ-ում բնակվող հայկական էլեկտորատի ձայների ինչ-որ մաս իրեն անցնի»,-ընդգծեց քաղաքագետը: Նա շեշտեց՝ մեր բանակն ամենամարտունակ բանակներից մեկն է, ինչը հստակ փաստ է. «Բայց չպետք է մոռանանք, որ մեր պաշտպանության ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև մեր դիվանագիտությունը պետք է լիներ: Մեր ռազմավարական գործընկերների, բարեկամ երկրների հետ հարաբերություններով է հիմնականում պայմանավորված այն հանգամանքը, որ թշնամիներն իրենց զուսպ են պահել»:

Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն շրջանակներին, որոնք, անկախ ամեն ինչից, անգամ այս պահին են փորձում որոշ ներքին օրակարգեր առաջ մղել: «Եթե իշխանության որոշ փայատերեր, առիթից օգտվելով, որ հիմա ռազմական դրություն է, ու ընդդիմադիր դաշտը գերադասում է իրեն շատ զուսպ պահել, սկսում են նախահարձակ լինել ու հաթաթաներով խոսել, ուրեմն դա խոսում է պետական մտածելակերպի բացակայության մասին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլորը պետք է շատ զուսպ լինեն: Գործող իշխանությունը ևս իր բոլոր քայլերի համար պետք է հաշվետու լինի: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղիղ եթերը ինձ մոտ մեծ քանակությամբ հարցեր է առաջացել, և ցանկանում եմ, որ մեր երկրի վարչապետը բացատրի դրանք»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises