Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է կորոնավարակակրի հետ շփումից հետո
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ կգտնվի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությանը:
«Քովիդ-19»-ով վարակված անձնավորության հետ շփվելու պատճառով Սերգեյ Լավրովը կինքնամեկուսանա: Նախապես ծրագրված այցերն ու հանդիպումները հետաձգվում են ավելի ուշ ժամկետի: Նախարարի ինքնազգացողությունը լավ է»,- հայտնել են գերատեսչությունից:
Հոկտեմբերի 28-29-ը նախատեսվում էր Լավրովի այցը Սարաևո և Բելգրադ: Հոկտեմբերի 26-ին ռուս նախարարը վերադարձել է Հունաստանից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



