Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Երկրի կառավարման համակարգը պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ. Ավետիք Չալաբյան

SOCIETY

 

Ազգային օրակարգ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ընդունում է որ ՀՀ վարչապետի կառավարումը ճգնաժամի մեջ է ու նա պիտի հեռանա՝ իր ողջ կազմով: Այս մասին նա ասել է 7or.am-ին  ասել է քաղաքական գործիչը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կոչին:

 

«Դեռ 2018-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը բացարձակ այլ մանդատով է եկել իշխանության, նրա քաղաքական մանդատը, ըստ էության, եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, նա չի եկել պատերազմական գործողություններ ղեկավարելու, նա չունի պատերազմական գործողությունների փորձ, ավելին, նա նույնիսկ բանակում չի ծառայել, նրա ռազմական գիտելիքները, իմ կարծիքով, ձգտում են զրոյի: Հետևաբար, ակնհայտ է, որ այս պայմաններում, երբ մենք՝ մեր միասնական հայկական հայրենիքով հանդերձ, բախվել ենք աննախադեպ ռազմակամն ագրեսիայի ու դա իրականացվում է մի քանի երկրների համատեղ ռազմական ներուժով, ինձ համար այլևս որևէ կասկած չի հարուցում, որ Փաշինյանը ընդունակ չէ իրականացնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարում»,-Yerevan.Today-ին ասաց ընդիմադիր գործիչը:

 

Ավետիք Չալաբյանը նկատում է, որ մոբիլիզացիոն օպերատիվ շտաբը ձևավորելու 16 ուժերի հայտը 11 օր է՝ մնում է անարձագանք:

 

«Ընդիմադիր 16 կուսակցություն 11 օր առաջ հանդես եկանք միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը՝ ստեղծել ռազմական օպերատիվ շտաբ և աշխատանքներում ներգրավել պետական գործիչներին, որոնք ռազմական գործողությունների կառավարման մեծ փորձ ունեն: Եվ ես կարծում են որ այդ կոչը բացարձակ տեղին էր՝ այդ ժամանակի համար, բայց գործող կառավարությունն իրեն հատուկ ոճի մեջ արհամարհեց իրեն մեկնված ձեռքը, ու եթե այդ առաջարկությունն արվեց 11 օր առաջ, ուրեմն հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ:

 

Երկրի կառավարման համակարգը պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որը ոչ միայն ռազմական գործողությունները կկառավարի, այլև իր ձեռքը կվերցնի ողջ ոլորտների մոբիլիզացիոն աշխատանքը՝ մարդկային ռեսուրսներից մինչև նյութական, արտադրական ռեսուրսների կառավարում: Սրանք բոլորն այս պահին գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մոբիլիզացիոն աշխատանքների որակը և ֆունդամենտալ փոխենք մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ հարաբերությունների քաղաքականությունը ու պետք է ստանանք նրանց ուժային շոշափելի աջակցությունը՝ մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան կանգնեցնելու և թշնամուն հետ շպրտելու համար»:

 

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասօր երկու պահանջ էր ներկայացրել։

 

1.            «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

 

2.            Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Past.am

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California