Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան
BLOGԼիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի։ Բայց դա չի նշանակում, որ նյութատեխնիկական ապահովման կարիք չկա։
Պատերազմը երկար է տևելու, միայն այն պատճառով, որ մենք հանձնվելու ու զիջելու տրամադրություն ու իրավունք չունենք։ Ավելին, եթե կլինի մեկը, ով ֆեյսբուքից դուրս կգա ու կգնա առաջնագիծ, կկանգնի էդ որձերի առաջ ու կհարցնի, թե ինչ կարծիք ունեն զիջելու մասին, վստահեցնում եմ, որ լավագույն դեպքում քարերով կլարեն էդ տարածքից։
Ուստի խելքներս գլուխներս հավաքելու ժամանակ դեռ ունենք։ Մեր բոլոր տնտեսումները, պլանավորած գնումները պետք է հետաձգենք ու մեր ողջ ունեցածը պետք է ուղղենք Սարդարապատն ամուր պահելու ու հաղթանակի համար։
Զինվեք համբերությամբ, հաղթնակը մերն է լինելու»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



