Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր
BLOGԱյսօր հայոց պատմության նորագույն շրջանի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է, որն այս իրավիճակում ավելի զգաստացնող խորհուրդ ունի։
Հոկտեմբերի 27-ը ճանապարհ է բացել մեր Հանրապետության գահավիժման համար, հարված էր Հաղթանակի ու Բարեկեցության, Ուժեղ Հայաստանի գաղափարին։
Կարեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան տանդեմը սոլիդ իշխանություն ստեղծելու, իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր, որը չեղարկվեց մեր ներքին ու արտաքին թշնամիների դավադրության հետևանքով։
Երկար կարող եմ գրել, բայց դրա ժամանակը ու պատեհ առիթը չէ։ Այս օրերն բոլորն են կարոտով հիշում Վազգենի հաղթական տեսակը, Սերոբիչի պետական խոհեմության տեսակը, մյուս նահատակների բացառիկ պետական որակները։
Հիշում են, որովհետև Հոկտեմբերի 27-ի նահատակները մեր պետական, քաղաքական սերուցքն են, բացառիկ հարգանք ու հեղինակություն ունեցող մարդիկ։
Հիշում են, որովհետև այսօրվա քաղաքական էլիտան շատ դեպքերում զուրկ է սոլիդության այդ որակներից։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



