Բայդենը Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը»
INTERNATIONAL NEWSՌուսաստանը միջազգային ասպարեզում ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար, իսկ Չինաստանը խոշորագույն մրցակիցն է: Այս հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Կարծում եմ, Ամերիկայի համար ամենամեծ սպառնալիքն այս պահին, մեր անվտանգության և միությունների խափանման տեսանկյունից, դա Ռուսաստանն է: Երկրորդ, ես կարծում եմ, որ խոշորագույն մրցակից է Չինաստանը»,- ասել է Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ինչպիսի մոտեցում կդրսևորի ԱՄՆ-ն, դրանից կախված է՝ կշարունակե՞ն մնալ երկրները «մրցակիցներ, թե դա կվերածվի ավելի լուրջ մրցակցության՝ ուժերի հարաբերակցության առումով»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի երեքին կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



