Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
INTERNATIONAL NEWSԻրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որը սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Թանսիմ» գործակալությունը:
Զորավարժանքներին մասնակցել են Իրանի բանակի ցամաքային ուժերը, գործարկվել են հրետանային և ինժեներական մասերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Նշվում է, որ զորավարժությունների առաջադրանքն էր սահմանամերձ շրջաններում զինված ուժերի մարտական պատրաստանության ստուգումը:
Հոկտեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թեհրանը համապատասխան արձագանք կտա իր տարածքի ուղղությամբ հասցված հարվածներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



