Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


Աստղեր, որոնք խամրեցին այս տարի․ 2015-ին մահացած հայտնիները (լուսանկարներ)

SOCIETY

Style.Past.am 

Ավարտին է մոտենում 2015 թվականը։ Շատ շուտով բոլորը կբացեն շամպայնները, ամանորյա ֆիլմեր կդիտեն ու կհիշեն, թե ինչպես անցավ այս տարին։

Տարին, սակայն, ցավոք սրտի, չանցավ առանց կորուստների։ Ofigenno.cc-ն ներկայացնում է աստղերին, ովքեր մահացան այս տարի։

 Դեմիս Ռուսոս /1946–2015/

Հույն հանրահայտ երգիչը կյանքից հեռացավ այս տարի։ Նա իր կյանքի ընթացքում գրավեց միլիոնավոր սրտեր՝ ողջ աշխարհում, թողարկեց ավելի քան 40 ալբոմ։ Նրա կատարմամբ From Souvenirs to Souvenirs երգը լսում են գրեթե ողջ աշխարհում։

Կուզմա Սկրյաբին /Անդրեյ Կուզմենկո/ /1968-2015/       

 

Ուկրաինացի հայտնի երաժիշտ ու հաղորդավար, «Սկրյաբին» խմբի ղեկավար։ Համերգից Կիեւ վերադառնալիս ավտովթար տեղի ունեցավ, ինչի հետեւանքով երաժիշտը մահացավ, սա իսկական շոկ էր նրա երկրպագուների համար։

Լեոնարդ Նիմոյ /1931-2015/

«Աստղային ճանապարհ» սերիալի երկրպագուները ցնցվեցին այս տարվա փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ սերիալային աներեւակայելի Սպոկ կերպարին կերտած տաղանդավոր դերասան Լեոնարդ Նիմոյը մահացել է։

Տերի Պրատչետ /1948-2015/

Անգլիացի գրող, որի գրքերի խմբաքանակը կազմել է ավելի քան 40 միլիոն օրինակ։ Նրան մեծ ճանաչում բերեց «Հարթ աշխարհ» գիրքը։

Արկադի Արկանով /Արկադի Շտեյնբոկ/ /1933-2015/

Տաղանդավոր գրող, հումորիստ, դրամատուրգ, ում հեղինակած գործերը մինչ օրը ժպիտ են պարգեւում մարդկանց։ Նա նաեւ ուժերը փորձել է իբրեւ դերասան։ Արկանովը մահացավ օնկոլոգիական հիվանդությունից։

Բատիր Շուքենով /1962-2015/

«Ա-Ստուդիո» խմբի հիմնադիրներից, ով 2000 թվականին լքեց խումբն ու սկսեց զբաղվել անհատ երգչի իր կարիերայով։ Մահացավ սրտի կաթվածից՝ իր տանը։

Մայա Պլիսեցկայա /1925-2015/

Հռչակավոր ռուս պարուհի, ում տաղանդով հիանում էին ողջ աշխարհում։ Նա մահացավ սրտի կանգից, Գերմանիայում։

Քրիստոֆեր Լի /1922-2015/

Բրիտանացի դերասան, ով հայտնի էր իր չարագործ կերպարներով։ Վերջին տարիներին նկարահանվել է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» ֆիլմերում։

Ժաննա Ֆրիսկե /1974-2015/

Ռուս հանրահայտ ու հմայիչ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահն իսկական շոկ էր նրա երկրպագուների համար։ Երիտասարդ, գեղեցիկ, կյանքով լեցուն երգչուհին մահացավ գլխուղեղի քաղցկեղի հետեւանքով։

Օմար Շարիֆ /1932-2015/

Եգիպտացի հանրահայտ դերասան, ով հիմնականում նկարահանվում էր ամերիկյան ֆիլմերում։ Դերասանը վերջին տարիներին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։

Ժյուլ Բյանկի /1989-2015/

«Ֆորմուլա 1»-ի երիտասարդ ու տաղանդավոր աստղ Ժյուլ Բյանկին նախորդ տարի Ճապոնիայում կայացած մրցաշարի ժամանակ վթարի ենթարկվեց։ Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, սակայն այս տարվա հուլիսին նա մահացավ։

Բոբբի Քրիստինա Բրաուն /1993-2015/

Հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբբի Քրիստինա Բրաունը, այս տարվա սկզբին անգիտակից վիճակում հայտնաբերվեց իր տան լոգասենյակում։ Մի քանի ամիս կոմայում մնալուց հետո երիտասարդ աղջիկը մահացավ։ Մինչ օրս նրա մահվան բուն պատճառը հայտնի չէ։

Լեւ Դուրով /1931-2015/

Ռուս ճանաչված դերասան Լեւ Դուրովը օգոստոսի 7ին տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրա սիրտը վիրահատեցին։ Օրեր անց, ցավոք, դերասանը մահացավ։

Միխայիլ Սվետին /1930-2015/

Ռուս սիրված դերասանը մահացավ այս տարի՝ սրտի կաթվածից։

Էլդար Ռյազանով /1927-2015/

Հռչակավոր ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերը սիրում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում։ Ռեժիսորը մահացավ բոլորովին վերջերս, չնայած բժիշկների ջանքերին։

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers