Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարեւորը թերեւս այն է, որ Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա եւ հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է։ Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը բաց նամակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է՝ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»: Սրանով հաստատեց նաեւ այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ էլ ինքն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացին վերադառնալու համար։ Հենց այդ նամակի մասին է խոսել վարչապետն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որը, չգիտես ինչու, պաշտոնապես հերքում էին․ նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ այդ առիթով ասել էր՝ իրենք շարունակում են կարծել, որ «խնդիրը լուծվում է ռազմաճակատում»։ Անհասկանալի մնաց, սակայն, մի կարեւոր հանգամանք․ եթե Հարությունյանն այդքան կարեւորում էր Պուտինի եւ Ռուսաստանի դերակատարումն այս կոնֆլիկտում, ինչո՞ւ էր խաղաղ պայմաններում տուրք տալիս ոմանց քմահաճություններին եւ պետության կարեւորագույն երկու պաշտոններում նշանակում մարդկանց, ովքեր ՌԴ-ում պերսոնա նոն գրատա են հայտարարված։ Խոսքը արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի մասին է։
Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ. «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է.
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



