Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ
SOCIETYԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերի համեմատ շփման գծում կրակի խտությունը թուլացել է: Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը, բայց առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն, կարճաժամկետ, այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



