Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը
SOCIETYԱդրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի կայքում հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։
Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



