Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Կատարվել է աշխարհում առաջին պլաստիկ վիրահատությունը.«Փաստ»

SOCIETY

ՏՈՆԵՐ

Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1905- ծնվել է խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:

1907 –ծնվել հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցչին՝ նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:

1915 –ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

1928– ծնվել է երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1953– ծնվել է թուրք գիտնական Թաներ Աքչամը, որը բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը:

1959- վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

1993 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբաթլուի զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրայիլի և Կուբաթլիի շրջաններում:

1994- վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որն ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:

2006- Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին: Սակայն մրցույթի արդյունքներն այդպես էլ օրենքի ուժ չեն ստացել:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

2009- Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:

2013- վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

2014- Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:

2018- Երևան - Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձերը: -Խորհրդարանում տապալվել է ՍԴ դատավորի ընտրությունը, նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատավորի թափուր պաշտոնում առաջադրած թեկնածուն՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, չի ընտրվել:

2019-«Արաբկիր» բուժկենտրոնում կատարվել է Հայաստանում լ յարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս հիվանդին։ Վիրահատության ընթացքում կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել են հարցաքննության ՀՔԾ։ Մի քանի ժամից Բաբլոյանը վերադարձել է և շարունակել վիրահատությունը: ԱՇԽԱՐՀ 787 -քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

1086 -Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակները:

1545- զապորոժցի կազակները 32 նավով մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օճակով) ամրոցին և գրավել այն:

1698 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը:

1715 – ծնվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1792 –ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

1803 -Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային զանգվածները:

1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը:

1826 - ԱՄՆ-ի Նյու Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորություն:

1844– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

1850 - Կոստանդնուպոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

1868 -ծնվել է անգլիացի ինժեներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

1904-ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

1940– ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, որը համարվում է «ֆուտբոլի արքա»: 1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են Ֆրանսիայի՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած ժամանակավոր կառավարությանը:

1946 -կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջին նիստը:

1956- Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբություն:

1984 -ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:

2000- չին հնէաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2 000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա փլեյերը:

2002- Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ՝ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

2011 -Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տոնվել Մուամմար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris