Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


«...Եթե նույնն անենք դիվանագիտության և քաղաքական հարաբերությունների մեջ, դարձյալ կհաղթենք»․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մեր ինքնության ու հավատի համար մղվող պատերազմ է։ Նման կարծիք հնչում է առաջին օրերից, և հենց սա է, որ հաղթանակին այլընտրանք չի թողնում։ Հաճախ է նաև ասվում՝ այս սերունդը կոտրեց բոլոր այն մտահոգությունները, որ իրենք չգիտեն, թե ինչ է հայրենիքը, չգիտեն դրա արժեքը։ Հաստատվեց՝ գիտեն ու կյանքի գնով պատրաստ են պաշտպանել այն։ Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանը նշում է՝ մեր ուժը մեր ինքնության, մեր արյան մեջ է։

«Մենք հերոսական ժողովուրդ ենք և այս պատերազմը, դժբախտաբար, շատ ծանր գնով ապացուցեց դա ևս մեկ անգամ։ Մենք, սակայն, պետք է այս ամենին մի փոքր այլ տեսանկյունից նայենք, ոչ թե պարզապես հպարտանանք, որ այսպիսին ենք, այլ պետք է հետևություններ անենք, թե ինչո՞ւ են կարողանում մեզ վրա հարձակվել։ Պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչո՞ւ Հայկական հարցը, ես Ղարաբաղյան հարց չեմ ասում, որովհետև այն Հայկական հարցի մի մասն է, անկախությունից հետո չլուծվեց, այլ ավելի խորացավ և դարձավ մեր պետականության հիմքում դրված ական, որ ամեն վայրկյան կարող էր պայթել և պայթեց։

Մեկ տարուց ավելի է՝ Թուրքիան և Ադրբեջանը զինավարժություններ են անում մեր սահմանների մոտ, և մենք դա գիտենք։ Լինելով ստեղծագործ և մշակութային ազգ, երբեմն չենք ուզում տեսնել իրականությունը, ուզում ենք ապրել խաղաղության մեջ, անընդհատ խաղաղության համար կենացներ ենք ասում, բայց աշխարհն այլ սկզբունքներով է առաջնորդվում։ Պետք է իրականությունը միշտ տեսնենք։ Մենք տաղանդավոր ենք, հերոսական և իրականում բացառիկ ազգ ենք, քաղաքակրթության սկզբնաղբյուրը, բայց աշխարհը դա չի գնահատում, որովհետև լցված է բարբարոս ցեղերով։ Մենք դա պետք է ոչ միայն հասկանանք, այլ նաև ապրենք այդ գիտակցությամբ։ Այսօր միայն ռազմաճակատում չէ, որ պետք է հաղթանակներ արձանագրենք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Կարինե Հակոբյանը։ Նա կարծում է, որ պատերազմը հաղթել ենք դրա դեռևս երրորդ-չորրորդ օրը։

«Այն, ինչ մենք տեսանք, անհավանականի, անհնարինի ոլորտից է, բայց դա տեղի ունեցավ։ Թուրքիայի ամբողջ ուժն արձակվեց Հայաստանի վրա, և մենք դիմադրեցինք։ Արդեն հաղթել ենք և հիմա պահում ենք այդ հաղթանակը, իհարկե, մեծ դժվարությամբ և հերոսությամբ։ Բայց շատ կարևոր է ճիշտ եզրահանգումներ անելը։ Կցանկանամ խոսել թիկունքի մասին։ Այն միայն ռազմաճակատին օգնելու համար չէ։ Թիկունքը որոշակի գործողություններ նախաձեռնելու և իրականացնելու համար է, որոնք ճիշտ է հենց պատերազմի ընթացքում անելը։ Նկատի ունեմ տարբեր ոլորտներում` բնապահպանության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, մեր պետական քաղաքականությունը, որը արմատական փոփոխությունների կարիք ունի: Երբ այս պատերազմից հաղթանակած դուրս գանք, բայց շարունակենք ապրել և գործել այնպես, ինչպես ապրել և գործել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, եթե անգամ Արցախն անկախություն ձեռք բերի, դա ոչինչ չի փոխելու։

Ի վերջո, անկախ պետությունների վրա էլ են հարձակվում, անկախ պետություններն էլ են գրավում։ Այստեղ հզոր, կենտրոնացած և առողջ պետություն ունենալու հարցն է։ Մենք պետք է եզրահանգումներ անենք՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ այս պատերազմը եղավ, ինչո՞ւ Արցախի հիմնախնդիրը մինչ այսօր լուծված չէր»,-նշում է մեր զրուցակիցը։ Հրապարակախոսն անդրադառնում է նաև Արցախի անկախության ճանաչման գործընթացին։ «Հարյուր տարի զբաղվեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, շատ երկրներ ճանաչել են այն, բայց ի՞նչ ստացանք մենք դրանից՝ վերադարձրե՞լ ենք մեր հողերը։ Հիմա մենք ևս մի հիսուն տարի կարող ենք զբաղվել Արցախի անկախության հարցով։

Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Հայաստանի կողքին ապրող հայությունը ինչո՞ւ պետք է Հայաստանից դուրս գոյություն ունենա։ Ի դեպ, վերջին հարյուր տարվա ընթացքում Արցախի հայությունը մի քանի անգամ ինքնորոշմամբ և հանրաքվեով որոշել է միավորվել Հայաստանին։ Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, և աշխարհը մեզ կհասկանա։ Գուցե հենց այս պատերազմն է այն ժամանակը, երբ Արցախը պետք է միավորվի Հայաստանին, ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հակառակը աշխարհի աչքին միամիտ խորամանկություններ են երևում. մի ժողովուրդ են, բայց ուզում են երկու անկախ պետություն ունենալ։ Ինչո՞ւ: Եվ, բացի այդ ,մենք պետք է մեր ինքնությանը հավատարիմ լինենք, ազնվությունն է մեզ բնորոշ։

Քաղաքական և դիվանագիտական սեթևեթանքները մերը չեն, այդպես հաջողություն ունենալ չենք կարող։ Մեր ուժը նաև մեր ազնվության մեջ է։ Ինչո՞ւ են այսօր երիտասարդներն այդքան հերոսաբար կռվում, որովհետև նրանք ազնիվ են իրենց արարքների մեջ, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում և հաղթում ենք, եթե նույնն անենք դիվանագիտության և քաղաքական հարաբերությունների մեջ, դարձյալ կհաղթենք։ Այսօր մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք քաղաքական լուծումների վրա։ Ամեն ինչ չի կարելի թողնել ռազմադաշտին։ Ամեն կյանքը մեզ համար անգին է, յուրաքանչյուր նահատակվածը՝ մեծագույն, ազգային ողբերգություն»,-եզրափակում է Կարինե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia