ՔՊ-ի ջոկատը մեկնեց առաջնագիծ
SOCIETYhraparak.am-ը գրում է. Վարչապետի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին: Մեզ հայտնի դարձավ, որ մինչ համայնքապետարանները զբաղվում են մարդկանց հավաքագրելով, կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման: Այս պահին ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



