Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Իշխանական քյանդրբազությունն ու կուսակցական մուտիտը

ANALYSIS

Այն , որ հանրաքվե կոչված կապիկությունը կեղծվեց և դա արվեց խայտառակ՝  գզրոցային մեխանիզմների կիրառմամբ, ցանկացած քաղաքացու համար պարզ է: Իհարկե, այն քաղաքացիների, որոնք չեն տառապում տհասությամբ կամ դրան  նման հատուկ որևէ կարիքով:

Այդ մեխանիզմներին, դրանց նորություններին, տեղամասերում բեմադրված սյուժեներին, կաշառված հանձնաժողովականներին և այլ արատավոր բարքերի դեռ կանդրադառնանք:

Այժմ փորձենք խոսել Այո-ի ճամբարի մասին՝ Այո-ի թվերով, և պատկերացնենք, որ գործ ունենք իդեալական միջավայրում անցկացված ընտրությունների հետ: Պատկերացրեք խնդրում եմ: Հասկանում եմ, դրա համար անրաժեշտ են 3D ակնոցներ, շեղումներով լի ֆանտազիա և ոչ միայն, բայց փորձենք պատկերացնել:

Ֆանտազիայի առաջին փուլն այն է, որ ներկայիս խորհրդարանը ևս ձևավորվել է ազատ-անկախ-կնոջ գիշերազգեստի նման թափանցիկ ու անմիջական ընտրությունների արդյունքում:

Այսպես՝  Ոչ-ի շահերը պաշտպանում էին խորհրդարանական երկու ուժեր՝  ՀԱԿ և Ժառանգություն: Եթե երկուսի ունեցած տոկոսները գումարենք միմյանց, ապա կստացվի 12 տոկոս ձայն և սա այն դեպքում, երբ այդ կուսակցություններից թռած ու իշխանության համապատասխան հատվածում տեղավորված պռաշլյագներին չհաշվենք: Ընդունենք, որ կա 12 տոկոս ձայն ունեցած ուժ, որը դեմ է փոփոխություններին: Մյուս կողմում՝  Այո-ի ճամբարում, մնացած 88 տոկոսն է և լափելու մտադրություններ ունեցողների մի ստվար բանակ, ովքեր բանականության (եթե ունեն այդպիսին կամ գիտեն՝ դա ինչ է) և զգայական բոլոր դաշտերով երազում են իշխանության կամ գոնե Ս. Ս.-ի հարճը դառնալ այս փուլում: Այստեղ չենք դնում քննարկել հարճի կոնկրետ գործառույթներ: Գրագետ մարդիկ գիտեն, որ հարճերը ունենում են մի քանի գործառույթներ:

Հիմա գանք մուտիտի տեսության համահիմնադիր կառույցի հրապարակած նախնական թվերին: Այո՝  825851, Ոչ՝ 421600:  Եթե մեր առաջին ֆանտազիայում մենք ենթադրում էինք, որ խորհրդարանական ընտրություններն անցել են ամենաօբյեկտիվ պայմաններում և ասենք բարգավաճին ձայն տվածը տվայտանքով տրվել է Ս.Ս.-ի գաղափարական հռետորաբանությանը, և նրա խոսքից ու արտաբերած սուր գաղափարներից ազդված՝  մտավոր էքստազի վիճակում գնացել է ընտրության, ապա հանրապետականին ձայն տվածն ընդհանրապես՝  լսելով իր առաջնորդին, կարդալով կուսակցական ծրագրերը հայաստանյան ապագայի վերաբերյալ ունեցել է մտավոր օրգազմների բույլ, որի ազդեցության տակ է մինչ օրս:

Դաշնակցության մասին չենք էլ խոսում, թե կուսակցության ընտրողներն ինչպիսի համառությամբ են ներդաշնակում Մահն ու Ազատությունը՝  հատկապես տեղամասերում: Գումարած սրանց մանր-մունր օեկ-մօեկ և այլն՝  ստացվում է 88 տոկոսանոց ճամբար: Այսինքն. ըստ արդյունքների՝ ընտրողների 88 տոկոսը, ովքեր վերոնշյալ գաղափարածրագրային տիտանների ընտրողներն էին, պետք է վստահելով իրենց ծրագրաստեղծ առաջնորդներին՝ քվեարկեին այո, իսկ մնացած մանր-մունր զանգվածը, որն օբիժնիկ է հաջողված-կայացած-ապահով ապրող 88 տոկոսից, պետք է քվեարկեին ոչ այդ նախաձեռնությանը:

Բայց ա՜յ քեզ զարմանք: Իշխանության ցուցադրած թվերից անգամ երևում է, որ իրենց խաբել են: Սա հատկապես պետք է մտահոգի հանրապետականին: Տղեր՛ք, չի սազում: Ժամանակին բարգավաճը հայտարարում էր, որ կես միլիոն ընտրող ունի, իրենք իրենց կես միլիոնը բերեցին, բա դուք ի՞նչ արեցիք: Հասել է պատմական այն բեկումնային պահը, երբ պետք է միմյանցից աչոտ ուզեք, ինչպես գրված է ձեր կառավարած երկրի սրբազնագոյն թղթերում:

Պարզեք ձեր մեջի շակալին, մաքրեք համակարգը, այլապես այս բյուրեղյա, վճիտ, արդար ու հայելու նման ճշմարիտ համակարգին սպառնում են որոշ բծեր, որոնք սևացնում են ձեր տարիների մաքրամաքուր վաստակը:

Հ. Գ. -Մեր մեջ ասած, մարդ իրա ստում էդքան ապուշ չի լինի: Նկարում էիք՝ նկարեիք, բայց գոնե էն թվաբանությամբ նկարեիք, որ բռներ ժամանակին ձեր հրապարակած թվերի հետ, թե չէ մի տեսակ չի սազում, էլի՜:

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy