Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


«Ծախ­սե­րը պետք չէ հե­տաձ­գել». տնտե­սա­գե­տը՝ վե­րա­բաշ­խում­նե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյան, նաև բիզ­նե­սի ու պե­տու­թյան օրա­կար­գե­րի մա­սին.«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնահատելով այն ազդակները, որոնք կան տնտեսական բարոմետրի իմաստով, այս պահին առանձնապես խաթարումներ չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում տնտեսությունն ակտիվ ու կայուն պահելու տեսանկյունից գործարար հանրության, ինչպես նաև քաղաքացիների ու պետության անհրաժեշտ քայլերին:

«Ինդիկատորներն աշխատում են, հատկապես ֆինանսական համակարգը կայունությամբ է բնութագրվում, փոխարժեքն էլ, ըստ էության, կայուն է: Այսինքն, այն ազդակները, որոնք բիզնեսին շահագրգռում կամ մոտիվացնում են իր գործը շարունակելու, նաև իր ընթացիկ գործարքներն ապահովելու իմաստով, նորմալ իրականացվում են: Մյուս կողմից՝ պատերազմը հսկայական ռեսուրսներ է պահանջում, և, բնականաբար, բյուջեի վրա ծանրաբեռնվածությունն ավելացել է, այն որոշակի ազդեցություն է ունեցել նաև բիզնեսի վրա: Բոլոր դեպքերում, բիզնեսն ու պետությունն ունեն իրենց օրակարգերը, ամբողջ հարցը կոորդինացնելու մեջ է. մեզ մոտ թե՛ կառավարության, թե՛ կենտրոնական բանկի համակարգերը կայացած ինստիտուտներ են, իրենց անելիքները լավ գիտեն: Մյուս կողմից էլ հասարակության տրամադրվածությունն է, որ ազդում է այս ամենի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ ընդհանրապես այն ֆոնը, որը կա վերջին 7-8 ամիսներին և կապված է պանդեմիայից բխող բացասական ազդակների հետ, ընդհանուր մթնոլորտ է ձևավորել. «Ընդհանուր առմամբ, այն ազդել է տնտեսական ակտիվության վրա: Հիմա որոշ չափով թե՛ տնտեսական աճի, թե՛ հարկային մուտքերի և թե՛ ծախսային մասով որոշակի վերաբաշխումներ կան: Բյուջետային վերաբաշխումներ եղան նաև պարտք ներգրավելու տեսանկյունից, որոնք այս իրավիճակում, ինչն անվանում ենք պատերազմական կամ ֆորսմաժորային, միանշանակ տեղին ու անխուսափելի են: Բնական է՝ նոր զենքեր, զինատեսակներ, նոր միջոցներ են հարկավոր, որոնք նաև ծախսեր են ենթադրում:

Անդրադառնալով արդեն ոչ թե գործարար, այլ հասարակական հատվածին ու պահանջվող վարքագծին այս իրավիճակում՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Առհասարակ, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում իր ծախսերի օրակարգը: Ընդհանրապես, իհարկե, ծախսերը պետք չէ հետաձգել. բոլոր դեպքերում մակրոմակարդակի առումով պահանջարկը ձևավորող բաղադրիչներից մեկը հենց անձնական սպառման ծախսերն են, որոնք մի զգալի մասով կատարվում են վարկային կամ փոխառու միջոցների հաշվին»: Տնտեսագետի դիտարկմամբ, առհասարակ, ֆորսմաժորային իրավիճակները խորհելու տեղիք են տալիս հաստատված տնտեսական մոդելի ու քաղաքականության առումով, որոնք միշտ ենք ունեցել:

«Հատկապես ռեսուրսների հասանելիության իմաստով բավականաչափ լուրջ խնդրներ ունենք: Այդ հարցերն այս կառավարության օրակարգում եղել են, բայց այս ամենի ավարտից հետո, երևի թե, պետք է լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ընդհանրապես ինչպիսին են ռեսուրսների հասանելիության համակարգերը, մեր ռեսուրսային պոտենցիալը: Խոսքը բոլոր ռեսուրսների մասին է: Առաջին հերթին բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գնակազմավորման, գնագոյացման, ծախսային բոլոր բաղադրիչների մասին է:

Նման իրավիճակներում խնդիրները բավականաչափ տեսանելի են, որոնց հետագայում պետք է ուշադրություն դարձնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները: Խոսքը հատկապես կառուցվածքային քաղաքականության մասին է: Միշտ ասվել է, որ տնտեսությունը պետք է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունենա: Դա ինչ-որ ուղղություններով, օրինակ՝ ՏՏ-ի մասով իրացվել է, բայց այդ տեխնոլոգիաները պետք է զարգանան ու ավարտուն պրոդուկտներ դառնան: Օրինակ՝ ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարելու միջոցների տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան:

Դրա համար մարդկային ռեսուրս ու պոտենցիալ ունենք, բայց քաղաքականությունը դրա պատվիրատուն պետք է լինի: Հիմա պատերազմը ստիպելու է, հարկադրելու է, որ տնտեսական թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքականության ամբողջ համակարգը վերանայվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ատոմ Մարգարյանի խոսքով, Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է. «Ըստ այդմ՝ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող, նաև պաշտպանված ու հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկիր դառնալու համար իր քաղաքականությունը պետք է կառուցի այնպես, որ արտահանումը բազմակի անգամ գերազանցի ներմուծմանը: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ ունես այնպիսի պրոդուկտներ, որոնց կարիքն ունեն արտաքին շուկաները: Եթե նայենք, թե թուրքական Bayraktar-ներն ինչ բաղադրիչներից են կառուցված, ապա Թուրքիայի կողմից, կարելի է ասել, միայն թիթեղն է ու էժան աշխատուժը:

Հիմնական բաղադրիչները կանադական կառավարման համակարգերն են, կան գերմանական, նաև իսրայելական որոշ բաղադրիչներ: Բերում, հավաքում են ու ասում՝ թուրքական է: Իրականում չունեն այդ բաղադրիչները ստեղծելու կարողությունը, բայց մենք ունենք: Մենք կարող ենք մերը ստեղծել, բայց քաղաքականությունը պետք է այդպիսին լինի: Խոսքը և՛ ինստիտուցիոնալ լուծումների, և՛ հարկային, և՛ կարգավորումների, և՛ դրամավարկային քաղաքականության մասին է: Միայն դրանք համադրելով կարելի է ստանալ իրավիճակ, երբ բիզնեսն իր համար ներդրումների ասպարեզ չի տեսնի առևտուրը, հերթական սուպերմարկետը կառուցելը, ձեթ բերելն ու այն եռակի թանկ վաճառելը:

Ձեթ բերողին էլ պետք է ասել՝ այդ ապրանքի վաճառքից 5 տոկոսից ավելի շահույթ չես կարող ունենալ, եթե ցանկություն ունես միջոցներ դնել բարձր տեխնոլոգիաների մեջ, այնտեղ շահույթի վերին շեմ սահմանված չէ: Սա լուծումներից մեկը կարող է լինել, ինչն այլ կերպ անվանվում է կառուցվածքային և սելեկտիվ կամ ընտրողական հարկային քաղաքականություն: Նույնը նաև վարկային ռեսուրսների հասանելիությանը կարող է վերաբերել: Այսինքն, պայմանական ասած, եթե ձեթի բիզնեսով ես զբաղված, ոչ մի սուբսիդիա չես կարող ունենալ, բայց եթե զբաղված ես ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարի միջոցների արտադրությամբ, կսուբսիդավորեմ»:

Ատոմ Մարգարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի խնդրի, որը վերաբերում է գովազդային արշավներին: Նշենք, որ պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են իրենց գովազդային արշավները՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Միևնույն ժամանակ, սակայն, այսօր արդեն, մասնագետների կարծիքով, գովազդի բացակայությունը իր բացասական ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա: Տնտեսագետն այս իրավիճակում ողջամիտ ու օպտիմալ լուծումների անհրաժեշտության մասին ընդգծեց. «Մեր հասարակության նյարդերը լարված են, և, այո, գովազդների ակտիվությունը ինչ-որ տեղ նպատակահարմար չէ:

Բայց սկզբունքորեն բիզնեսն առանց գովազդի դժվար է բիզնես կոչել: Բայց գովազդ էլ կա, գովազդ էլ: Տնտեսագետներս լավ գիտենք, որ գովազդը նաև ասիմետրիկ ինֆորմացիա է ստեղծում: Այսինքն, ոչ միայն տեղեկացնում է, այլև ապատեղեկացնում է: Խնդրահարույց կողմ կա, բայց եթե ունես բոլորովին նոր ապրանք, որն իր պարամետրերով, իր որակով հայտնի չէ, դու գովազդով տեղեկացնում ես, ապրանքի առավելությունն ես ի ցույց դնում, ինչն անհրաժեշտ է այնքանով, որքանով… Ինչևէ, ցանկացած բիզնեսի համար անգամ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում լավագույն ելքը կլինի իր գովազդային արշավների օպտիմալացումը:

Պետք է գովազդել և տեղեկացնել, բայց չափի սահմաններում, իսկ չափը շատ պարզ է որոշվում: Բիզնեսը պետք է կարողանա ուսումնասիրություններ անել ու պարզել իր ապրանքի նկատմամբ պահանջարկի օպտիմալ ու լավագույն մակարդակը: Այսինքն, նաև պարզի, թե այդ գովազդն ինչ է իրեն տալիս, որքանով է ազդում պահանջարկաստեղծ դրական տրենդ ձևավորելու վրա և որքանով է վնասում իրեն, որովհետև գովազդը կարող նաև վնասել բիզնեսին ու շատ մեծ չափերով: Այնպես որ, այս օրերին, բնականաբար, այո, սա խնդրահարույց հարցերից մեկն է:

Չմոռանանք նաև, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը գովազդներն են: Այստեղ կա խնդիր ու կարգավորումների անհրաժեշտություն. բիզնեսի համար իր ապրանքը, ծառայությունները հրամցնելու, գովազդելու ձևը, տեխնիկական ֆորմատները որքանո՞վ են ողջամտության սահմաններում ֆորսմաժորային իրավիճակներում: Այս պարագայում ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia