Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես պետություն. Իսպանիայի պատգամավոր

INTERVIEW

«Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,- այս մասին երեկ Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն:

ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի եւ երեկ Իսպանիայի դիրքորոշման հետ, որով վերջինս վետտո դրեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը:

-Պարո՛ն Ինյառիտու, ըստ Ձեզ, ինչը պատճառ հանդիսացավ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված կտրուկ լարվածությանը:

-Ինձ թվում է՝ միայն մեկ պատճառ չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ներքին իրավիճակն է Ադրբեջանի նախագահ Ալիեւին դրդել հարձակվել Հայաստանի եւ Արցախի վրա, որպեսզի պահի իր իշխանությունը: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ նաև Բելառուսի իրավիճակը ստիպեց Ալիեին անհանգստանալ, որ իր երկրում էլ կարող է նման անհանդուրժողական իրավիճակ եւ ցույցեր ստեղծվեն: Պատերազմը միշտ ներքին համախմբում է իրենից ենթադրում: Եվ վերջապես, ես կարծում եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի նեոօսմանիստական ռազմավարությունն է Ադրբեջանի վրա ազդել, որպեսզի դիմեն իրենց ընկերոջ օգնությանը:

-Որքա՞ն հեռու կարող է գնալ Ադրբեջանը՝ իր նպատակներին հասնելու համար:

-Ադրբեջանը ցույց տվեց իր արհամարհանքը մարդու իրավունքների և միջազգային օրինականության նկատմամբ: Նրանք նույնիսկ ցույց տվեցին իրենց անազնվությունը՝  անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմները: Ալիևի կառավարությունը  ոչ մի սահման չի պահել: Այս իրավիճակի առջև կանգնած միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես անկախ պետություն: Ադրբեջանն անվավեր է ճանաչում Հայաստանի կողմից ցանկացած պահանջ այդ տարածքում: Արցախի քաղաքացիները ձգտում են ապրել խաղաղության և անվտանգության մեջ, և դա պետք է երաշխավորվի:

-Որքանո՞վ է Ադրբեջանի նպատակներին հասնելու հարցում օգնում Թուրքիան:

-Ինչպես ես արդեն նշեցի, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը մինչև այժմ ունի թաքնված երկու օրակարգ, որին ցանկանում են հասնել, մեկը՝ իսլամիստական, մյուսը՝ նեոօսմանական: Ընդ որում, Թուրքիայի դերը Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում եւ այժմ արդեն Կովկասում, շատ մտահոգիչ է: Չկա որևէ կոնֆլիկտ, որում Թուրքիան չի միջամտում եւ այն էլ ապակայունացնելու համար՝ Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Քուրդիստան եւ Արցախ:

-Դուք բացասական եք խոսում Թուրքիայի մասին, սակայն ԵՄ-ում Իսպանիան չաջակցեց Հունաստանին, այլ դեմ քվեարկեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ինչո՞ւ:

-Ինձ թվում է, որ Իսպանիայի կառավարությունը պետք է միջնորդ հանդիսանա Աթենքի և Անկարայի միջև՝ աջակցելով Գերմանիայի դիրքորոշմանը: Իմ տեսակետն այն է, որ միջնորդությունը միշտ լավ է, սակայն Թուրքիայի վերաբերմունքն արդեն անտանելի է եւ ես կարծում եմ, որ Եվրամիության անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը պետք է հստակ եւ ուժեղ լինի Թուրքիայի նկատմամբ:

-Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը: Մինսկի խմբի համանախագահների աջակցությա՞մբ, թե՞ այլ դիվանագիտական խմբի ներքո:

-Իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ Մինսկի խմբի անդամները պետք է ավելի պահանջկոտ լինեն Ադրբեջանի հանդեպ: Մյուս կողմից էլ եկել է ժամանակը, որ վերջնական լուծում գտնվի Արցախի համար՝ ճանաչելով նրանց քաղաքացիների կամքը: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը, ինչը կանխելու է հետագա գրոհները, եւ դա կօգնի հասնել խաղաղության:

Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number