Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով և գու­մա­րով․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոտար, փաստաթղթեր, վճարումներ, բյուրոկրատական քաշքշուկ: Այս ամենի մասին պատկերացում կարելի է կազմել միայն այն դեպքում, երբ ինքդ առնչվես ողջ գործընթացին, քանի որ յուրաքանչյուր պատմություն ունի իր առանձնահատկությունները: Օրինակ՝ կարող ես ներկայացնել մի քանի փաստաթուղթ, եթե դրանցից մեկում նույն մարդու անվան մեջ կա անգամ մեկ տառի փոփոխություն, ստիպված ես «ընկնել այս կամ այն հիմնարկի դուռը»՝ տեղեկանք բերելու, որ բոլոր թղթերը նույն մարդուն են վերաբերում:

Չխախտելով ավանդույթը՝ սեփական փորձով ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը և ինչ «փորձությունների» պետք է պատրաստ լինել գործը սկսելուց առաջ: Մեր պատմությունը սկսվեց այս տարվա մայիսին, երբ լրանում էր տատիկիս մահվան վեց ամիսը, և այդ ժամկետը դեռ չլրացած` պետք է սկսեինք ժառանգության, ավելի կոնկրետ՝ այն տան սեփականության փոխանցման գործընթացը, որի սեփականատերն էր նա: Ժառանգությունը փոխանցվելու էր ավագ դստերը, մյուսները համասեփականատերեր չէին, նաև հաշվառված չէին այդ հասցեում, բայց նույնիսկ այդ պարագայում պարզվեց, որ նրանց ներկայությունը և համապատասխան փաստաթղթեր ստորագրելը նոտարում պարտադիր է։

Բայց ամեն ինչի մասին հերթով, քանի որ իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Ի՞նչ ճանապարհ պետք է անցնի քաղաքացին մինչև ցանկալի փաստաթուղթը ձեռքում ունենալը։ Նախ՝ պետք է հաշվարկել ժամանակը, հարազատի մահվանից հետո վեց ամիսը չլրացած դիմել նոտարական գրասենյակ, քանի որ եթե ժամկետը բաց թողնեք, ընկնելու եք հավել յալ քաշքշուկի մեջ, ընդհուպ գործը կարող է հասնել դատարան։ Մայիսին դիմեցինք նոտարին, դիմում գրեցինք, որպեսզի գործընթացը սկսվի։ Նոտարում մեզ ընդարձակ մի ցուցակ տվեցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Ես այդ ցուցակից մեջբերումներ կանեմ, քանի որ մի քանի փաստաթղթերի «ձեռքբերման» համար բավականին մեծ ջանքեր գործադրեցինք ու շատ դռներ թակեցինք։ Այսպիսով՝ պետք էր ներկայացնել բնակարանի սեփականության վկայականը, անձի մահվան և նրա ամուսնության վկայականները, երեխաների ծննդյան վկայականներն ու անձնագրերը, տեղեկանք համատիրությունից, որ նա մինչ իր մահը ապրել է այդ հասցեում, տեղեկանք վարչական շրջանի աշխատակազմից, թե ովքեր են մասնակցել բնակարանի սեփականաշնորհմանը։

Մեր պարագայում այսքանն էր անհրաժեշտ։ Ընթացքում պարզվեց, որ կա որոշ փաստաթղթերի անհրաժեշտություն ևս։ Առաջին երկու փաստաթուղթն ունեինք, համատիրությունից վերցրեցինք համապատասխան տեղեկանքը, վարչական շրջանի աշխատակազմից բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած անձանց անունով փաստաթուղթը, որի համար բանկում կատարեցինք 1000 դրամի վճարում՝ չհաշված բանկի սպասարկման գումարը։ Մեկ էլ հանկարծ բացահայտում ենք, որ չկա տատիկի ամուսնության վկայականը։

Երկար փնտրելուց և չգտնելուց հետո նոտարը հարցման միջոցով փոստով դիմում- նամակ է ուղարկում արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությանը՝ ամուսնության վկայականի մասին տեղեկանք ստանալու համար։ Մի քանի օր անց զանգահարում ենք ՔԿԱԳ, որտեղից տեղեկացնում են՝ համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է նոտարին, սակայն մինչ օրս այդ նամակը նոտարին չի հասել։ Թե ի՞նչն էր խնդիրը, այդպես էլ չիմացանք։ Նամակը հասել էր ՔԿԱԳ, պատասխանը դուրս էր եկել ՔԿԱԳ-ից, բայց նոտարին այդպես էլ չհասավ։

Մեր «բախտից» այդ ընթացքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առձեռն դիմումներ ՔԿԱԳ-ը չէր ընդունում, բայց, բարեբախտաբար, նույն ընթացքում սկսեց գործել արդարադատության նախարարության հանրային ծառայությունների միասնական գրասենյակը։ Այնտեղ ներկայացրեցինք մի քանի տվյալ, օրեր անց ստացանք տատիկի ու պապիկի ամուսնության վկայականի մասին տեղեկանքը՝ 2300 դրամ վճարում կատարելով, որը կարելի է ներկայացնել պետական յուրաքանչյուր հաստատություն։

Սակայն, երբ փաստաթուղթը տարանք նոտարական գրասենյակ, պարզվեց՝ դրա վրա բացակայում է կապույտ կնիքը և գրառումը՝ Ձև համար..։ Նորից նույն թուղթը ներկայացրել ենք ՔԿԱԳ, որտեղ այն կնքել են և տարել նոտար։ Ի դեպ, նշենք, որ թե՛ ՔԿԱԳ-ը, թե՛ նոտարական գրասենյակները գործում են արդարադատության նախարարության ներքո, բայց, ինչ խոսք, երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ իրարից «տեղյակ չեն»: Օրինակ՝ ՔԿԱԳ-ից ասում են, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում իրենց ուղղվող դիմումները պետք է օնլայն ներկայացնել, իսկ նոտարն ասում է՝ տեղյակ չէ այդ հրամանի մասին։

Նույնը նաև կնիքի դեպքում: Սա հավել յալ բարդություններ է ստեղծում քաղաքացու համար, որը ստիպված է բան ու գործ թողնել ու թուղթ տանել-բերելով զբաղվել: Հուսանք՝ սա մեկը մյուսից անտեղյակ լինելու հետևանք չէ։ Այս գործընթացի ընթացքում երբեմն թվում է, որ ներկայացնում ես դիմում դիմումի համար։ Հենց այս պահերին ես հասկանում, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ակտիվացնել օնլայն փաստաթղթաշրջանառությունը: Այս պարագայում կխնայվեն թե՛ մարդկանց նյարդերը, թե՛ ժամանակը: Ինչևէ։

Այս պատմությունից ինքս մի քանի դասեր քաղեցի: Նախ՝ շատ խնամքով պետք է պահել ու պահպանել բոլոր փատաթղթերը, եթե որևէ փաստաթուղթ ինչ-ինչ պատճառներով կորցրել եք, ապա փորձեք այն ձեռք բերել պետական գերատեսչություններից, հավատացեք, այն մի օր պետք կգա և հետագայում ստիպված չեք լինի դրա ձեռք բերման վրա օրեր ծախսել։ Ընդ որում՝ պարտադիր է ունենալ փաստաթղթի բնօրինակը կամ էլ դրա կնիքով տարբերակը: Ցանկացած տեսակի գործարք սկսելուց առաջ բավականաչափ գումար ունեցեք, դա շատ կարևոր է, քանի որ սկսելուց չեք կարող կանգ առնել կես ճանապարհին։

Մեզ, օրինակ՝ միջին հաշվարկներով պետք եղավ մինչև 100 հազար դրամի չափով գումար, խոսքը նոտարական ծառայությունների մասին է, երբ անգամ մեկ դիմում լրացնելու համար պետք է վճարում կատարես, էլ չենք ասում մյուս փաստաթղթերը ներկայացնելիս, ինչպես նաև կադաստրում կատարված վճարումը։ Դե իսկ ամուր նյարդեր և ազատ ժամանակ ունենալը պարտադիր պայման է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference