Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «սա պատերազմի ավարտ չէ»
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:
«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:
Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում», - ասել է
Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



