Պատրաստ եմ ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը․ Արցախի ՄԻՊ
POLITICSԱրցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ վերջին օրերին ադրբեջանական սոցցանցերից տեղեկություններ ենք ստանում հայ զինվորների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։
«Միջազգային հանրությունն օր առաջ պետք է միջամտի՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Ըստ ՄԻՊ-ի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է փաստահավաք առաքելություն իրականացնեն տեղում՝ անկողմնակալ զեկույց կազմելու համար։
Անդրադառնալով ադրբեջանցի ռազմագերու առողջական վիճակով, Բեգլարյանը նշեց, որ մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։
«Իմ լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



