Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ Նիկոլ Փաշինյանից։ Վարչապետը, դեռ պատերազմը չավարտված, պատերազմական հրամանատարներին պարգեւատրելու գործով է զբաղված, խորհրդարանի խոսնակն էլ ԱԺ աշխատակիցներին է դասային աստիճաններ շնորհում այս օրերին։ Պատերազմական այս ժամանակներում նա երեք աշխատակցի Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել․ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Հայարփի Միսակյանին, աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Զեմֆիրա Հովասափյանին, ինչպես նաեւ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Քոչարյանին։
Մեդալներ, դասային աստիճաններ. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է.
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



