Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Էրդողան-Ալիև զույգի դիմակը պատռվեց. Բաքվի բռնապետը՝ անհարմար իրավիճակում

ANALYSIS

Վերջին օրերին նախահարձակ լինելուց և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր տալուց հետո ադրբեջանա-թուրքական տանդեմը էլ ավելի ակտիվ կերպով է փորձում հիմարացնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը: Իլհամ Ալիևի վերջին գլուխգործոցներից մեկն էլ փորձն էր հայկական բանակին փախչողի կարգավիճակում ներկայացնել: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում էր իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: 


Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջերս տարածված ապատեղեկատվությունը: Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով  արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: 

Day.az, oxu.az, baku.ws և այլ ադրբեջանական լրատվակայքեր «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված էին հրապարակել՝ որպես ապացույց կցելով դեռևս 2019 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից լուսանկար։ 

Derin Dusunce-ը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչի լուսանկարը ու նշել՝ «սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում»։ Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր էր «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Ապատեղեկատվությանն արձագանքել էր նաև ինքը՝ Բիկովիչը։ 

Թուրքական CNNTÜRK-ը 8-րոպեանոց նյութ էր պատրաստել Արցախում «կռվող» ՔԱԿ զինյալների մասին։ Ռեպորտաժի ընթացքում հրապարակել էին կադրեր, որտեղ իբրև ՔԱԿ զինյալները «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ կռվում են Արցախում։ Հրապարակված երկու լուսանկարներն էլ կեղծ էին։ Առաջին դեպքում հեղինակները կոլումբիական ազգային բանակի (FARC) դրոշը շփոթել էին ՀՀ եռագույնի հետ։ Երկրորդ լուսանկարը, որն «ապացուցում էր» զինյալների՝ Արցախումը կռվելը, կրկին 2019 թվականին Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից արված լուսանկար էր։ 

Ադրբեջանական «ապացույցներից» մյուսն էլ վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Այս առիթով տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Տեսանյութը իրականում արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Այնտեղ իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։ 

Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն էր տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, կեղծ էր, լուսանկարն էլ՝ հին:

Աղբյուր

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation