Ծնվել է արցախցի Իրինա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան. հայրը առաջնագծում է
BLOG"Շենգավիթ" ԲԿ-ում ծնվել է արցախցի , Տող գյուղի բնակչուհի Իրանա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան: Վերոնիկայի մայրը` Իրինան հուզված էր, որովհետև ամուսինն առաջնագծում է, իսկ 12 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում սպասում է նրա վերադարձին։ 3000 գրամ քաշով ու 48սմ հասակով գեղեցկուհու լույս աշխարհ գալուն օգնել է մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը։
Լուսանկարում Վերոնիկան դժգոհ է քնած։ Ինչու՞։ Երևի զգացել է, որ իր հարազատ գյուղը՝ Տողը հրետակոծել են։ Բայց հոգ չէ, որովհետև Մենք բոլորս կառուցելու ենք, շենացնելու ու հաղթելու ենք մեր երկիրը, անկախ թշնամու ցանկության ։
Շնորհակալություն բուժաշխատողներին՝ թիկունքի սպիտակ զինվորներին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



