ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Առաջին անգամ անցկացվել են համաժողովրդական նախագահական ընտրություններ․«Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է․
ՏՈՆԵՐ
Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարարը»:
1906 –ծնվել է հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը:
1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
1936 –ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:
1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:
1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:
1991- Հայաստանում առաջին անգամ անցկացվել են համաժողովրդական նախագահական ընտրություններ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Լևոն ՏերՊետրոսյանը:
2003- վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայել յանը:
2005- կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:
2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:
2008 – Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ մայր տաճարում 550 ամուսնական զույգ է նշանվել:
2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին:
2010- Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևերը», որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:
2011- «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերվել է ավտոմեքենայում, ձեռքին՝ ատրճանակ, քունքի մասում՝ հրազենային վնասվածքով:
2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից: 2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:
ԱՇԽԱՐՀ
627 -վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ, սուրբ Գալլ Գիբերացին:
1553- վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:
1793- մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:
1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել է մոտ կես միլիոն զինվոր Ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա՝ գահից առաջին անգամ հրաժարվելով:
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:
1846 -Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլ յամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



