ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց
SOCIETYՀակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
«18 օրվա մարտական գործողությունների արդյունքում մեր կողմից խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ»,- ասաց Մովսեսյանը:
Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



