Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ
SOCIETYԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և
Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին:
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով:
Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավոր զինվորների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով: Նախարարը վերջիններիս հետ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



