Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հրադադարն ամենևին չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը․ այս պատերազմում Թուրքիան ուղղակիորեն մտել է խաղի մեջ

POLITICS

Այս բանակցությունների գործընթացը, կարծես թե, սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին կատարված զանգից հետո, որի ժամանակ եղել են ինչ-որ խոսակցություններ, պայմաններ, ըստ տրամաբանության, որից հետո, քանի որ առաջինը հայկական կողմն է զանգել, Պուտինը կապվել է Ալիևի հետ․ այստեղ որոշակի պայմանավորվածություններ կան և հրադադարի հետ կապված հայտարարության մեջ կարծում եմ՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հնարավոր բովանդակային քննարկումներներին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ փոխադարձ կամ ոչ փոխադարձ զիջումների մասին է խոսքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների` շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո արված հայտարարությանը, թե այսօր ժամը 12:00-ից սկսած հումանիտար հրադադար է հաստատվում արցախա-ադրբեջանական գոտում:

«Մենք, բնականաբար, չենք տիրապետում, թե դիվանագիտական դաշտում և պետության ղեկավարների զանգերի ժամանակ ինչ հարցեր են քննարկվում․ միայն դա իմանալու դեպքում կարող ենք հասկանալ բանակցությունների բուն պատճառները և թեման։ Գիտենք միայն այն, ինչ-որ հրապարակվում է բաց աղբյուրներում»,- նշեց Դանիելյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ ինչ-որ եղել է պատերազմից առաջ մի բան է, ինչ-որ կատարվում է պատերազմի ընթացքում՝ այլ գործընթաց է, որովհետև այս պատերազմը, ընդհանրապես, գլոբալ և լոկալ առումներով իրավիճակի փոփոխություն է։

«Այս պատերազմում Թուրքիան ուղղակիորեն մտել է խաղի մեջ և ոչ թե որպես միջնորդ կամ որպես կողմ, այլ որպես պատերազմի մասնակից․ սա արդեն նոր իրավիճակ է։ Հիմա նոր գործընթաց է սկսվել, և Ադրբեջանը պետք է համաձայնի զինադադար կնքելուն, և այստեղ, բնականաբար, կան որոշ խոսակցություններ․  սա տրամաբանության դաշտից է»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ երբ հրադադարի ժամ է ֆիքսվում՝ միշտ ինչ-որ շարունակություն ունենում է, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև զինադադար կնքվի։

Թեև կողմերը պայմանավորվել էին այսօր՝ 12։00-ից սկսած դադարեցնել ռազմական գործողությունները, այնուամենայնիվ թշնամին խախտել է պայմանավորվածությունը։

Սյունիքի մարզի ուղղությամբ հարվածային ԱԹՍ կիրառելը քաղաքագետը կապում է բանակցային գործընթացնների հետ․ «Այս ռմբակոծությամբ թշնամին փորձում էր հասկացնել, որ, եթե ինչ-որ պայմանավորվածություններ չլինեին՝ հարձակում կլիներ Հայաստանի տարածքների վրա։ Մեր կողմից էլ, երևի, պատասխաններ եղել են կամ կլինեն, որը պետք է փոխադարձ սպառնալիք լինի»։

Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։

Քաղաքագետի պնդմամբ` Թուրքիայի այդ հայտարարությունը նշանակում է, որ հրադադարը, ամենևին, չի փաստում, որ լուծվել է Արցախի հարցը, այլ այդ կոնկրետ լուծումները իրենց տեսանկյունից պետք է լինեն։

«Դժվար եմ պատկերացնում, որ կարող է այս հրադադարից հետո զինադադար կնքվել․ սա երկարատև գործընթաց է և դրանում կարող են իրար նկատմամբ ուժային սպառնալիքներ կամ լոկալ ուժի դրսևորումներ լինել՝ որպես բանակցային գործընթացի մաս»,- նկատեց Դանիելյանն ու ավելացրեց, որ թեև այս հրադադարը շատ բան է փոխում, սակայն սա դիվանագիտական դաշտի շարունակությունն է, որի ընթացում կարող են լինել լոկալ ռազմական միջադեպեր։

Արփինե Հակոբյան

 



Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference