Էրիկ Վարունցը ողջ է, նրա անունը սխալմամբ է հայտնվել ցանկում. News.am
SOCIETYՀոկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակը հրապարակել էր մարտական գործողությունների ժամանակ զոհված ՊԲ 55 զինծառայողների անունները, որոնց մեջ սխալմամբ գրված էր նաև 2000թ․-ին ծնված Էրիկ Վարունցի անունը։
NEWS.am-ի հետ զրույցում «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Էրիկը կազմակերպության ակտիվ անդամներից է։
«Մի քանի օր Էրիկի հետ կապ չի եղել։ Նախնական տեղեկություն կար, որ ինքը զոհվել է, բայց հետո ճշտվեց, որ ծանր վիրավորում է ստացել։ Իրեն տեղափոխել են Երևան, մեր կազմակերպության ղեկավարը հետը խոսել է։ Վիրավորումները ծանր են, բայց վիճակը ստաբիլացվել է։ 3-4 օր տենց վիրավոր մարտի դաշտում է եղել, պայքարել է թե՛ իր առողջության, թե՛ թշնամու դեմ»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



