Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի. Mashreghnews
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի և Թուրքիայի կառավարությունները, Թաքֆիրի ահաբեկիչները և Իսրայելը ձևավորել են դաշինք, որը վտանգավոր է սպառնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է իրանական Mashreghnews-ը:
Կայքը նշել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի։ Ըստ կայքի, ահաբեկիչները Սոլթան Մուրադ, Ջեյշ ալ-Շարղ, ալ-Համզա, ալ-Նոխբա,ալ-Շամ խմբավորումներից են և տեղակայվել են Թարթառի շրջանի արևմուտքում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան շրջաններում, ինչպես նաև Խոջավենդի, Աղդամի, Մարտակերտի արևմուտքում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



