Ռուսաստանի ԴԽ-ում խոսել են Արցախում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախաձեռնությանը Հայաստանի ու Ադրբեջանի աջակցությունը հնարավորություն են տալիս Ղարաբաղում դադարեցնել մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է: Հնարավորություն կա վերջ տալ մարտական գործողություններին ու վերադառնալ բանակցություններին»,-ասել է նա:
Կոսաչևի խոսքերով, այս փուլում Ռուսաստանն իր առաքելությունը կատարել է. «Հիմա ամեն ինչ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից է կախված: Այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի ճանապարհ»,-ասել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



