Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Եռօ­րյա մեծ հրդեհ, 84 հա­զար զո­հի պատ­ճառ դար­ձած երկ­րա­շարժ․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետների օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական: Հայ Առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթներ, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակված քրիստոսաբանական բանաձևը:

1897 – ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլ յանը:

1957 –ծնվել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:

2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

2006- իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

2007- կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2008- մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը:

2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին՝ չմեկնաբանելով, թե ինչ գործով: - Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը: - վախճանվել է Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանը՝ հայտնի որպես «Միայնակ գայլ»։

ԱՇԽԱՐՀ

1085 -Վենետիկում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:

1480-տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական կնյազ Իվան 3-րդի և Մեծ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է մոնղոլ-թաթարական լծից Ռուսաստանի վերջնական ազատագրման:

1498 –Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:

1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:

1806 – Նապոլեոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

1818 –անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:

1834 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը: 1848 - ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը՝ «Ինտերնացիոնալի» երաժշտության հեղինակը:

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ:

1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:

1873 -ԱՄՆ-ում բացվել է կանանց առաջին գաղութը:

1892 -ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1896 -առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:

1906 - Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբել յան մրցանակից:

1908 -ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ, էմիգրանտ Յուրի Մանդելշտամը:

1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային, սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 -Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:

1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:

1962 - Ալժիրը անդամակցել է ՄԱԿ-ին:

1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գեվարան:

1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի՝ ԱՊՀ մտնելու մասին:

2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 84 000 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference