Կրեմլը բացահայտել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մանրամասները
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել վերջինիս ծնունդը: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրոք հեռախոսազրույց եղել է: Դա հեռախոսազանգերից մեկն է, և իրոք Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան տոնը: Կարճ հիշատակվել ու քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի»,-ասել է նա:
Նշենք, որ սա Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո Ալիևի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



