Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է

SOCIETY

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ԱԺ-ում «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպը.

«Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։ Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարությանը և պետությանը չվնասելու նպատակով։ Ցավոք, սակայն, բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներ, մի շարք հանրային գործիչներ թիրախավորում են առանձին լրատվամիջոցների ու լրագրողների՝ խտրություն չդնելով օգտագործվող բառամթերքի, լրագրողներին տրվող պիտակավորումների միջև։ Եվ շատ հաճախ նրանք օգտագործում են այնպիսի բառամթերք, որը հարիր չէ պետական պաշտոնյային ու հանրային գործչին: Ընդհուպ արձանագրվել են հանրային գործիչների կողմից լրագրողների նկատմամբ սպառնալիքների, ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքեր։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքին գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ լրագրողի հասցեին: Ընդհարման պատճառ է դարձել լրագրողի հնչեցրած հարցը՝ ավելի վաղ այդ պատգամավորներից մեկի կողմից տվյալ լրատվամիջոցի հասցեին կատարված վիրավորական գրառման վերաբերյալ։ Հ. Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ իրավաբանի հետ քննարկում են օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր Դատախազություն դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը: Հ. Հարությունյանը Հայաստանի ժուռնալիստների միությանն է տրամադրել տեսանյութը, որում ակնհայտ է պատգամավորների անթույլատրելի և ամոթալի վարքագիծը: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցներին ու լրագրողներին թիրախավորելու, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում անթույլատրելի բառապաշարով պիտակավորելու բոլոր փորձերը, սպառնալիքները, մամուլի միջոցները յուրայինների և օտարների բաժանելու մանր գործելաոճը՝ կոչ անելով պատկան մարմիններին հարգել և չխոչընդոտել լրագրողների գործունեության ազատությունն ու իրավունքը։ Միության այս կոչն ուղղված է ոչ միայն պատգամավորներին, այլև Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավարությանը, կառավարության անդամներին, գերատեսչությունների աշխատակիցներին, հասարակական-քաղաքական, հանրային բոլոր գործիչներին: Պատերազմական այս օրերին բոլոր լրատվամիջոցները՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից, ծառայում են մեկ առաքելության՝ հանրությանը թույլատրելիության սահմաններում տեղեկություններ հաղորդել ռազմաճակատում կատարվող գործողությունների վերաբերյալ։ Հետևաբար՝ լրագրողներին որևէ կերպ թիրախավորելու ցանկացած փորձ ուղղակի հարված է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը։ Կոչ ենք անում նաև Մարդու իրավունքների պաշտպանին, լրագրողական ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին, իրավապահ մարմիններին՝ համարժեք քայլեր ձեռնարկել և գնահատական տալ տեղի ունեցածին՝ ապագայում նման անթույլատրելի միջադեպերը բացառելու համար»։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference