Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմի ավարտից եւ մեր հաղթանակից հետո ունենալու ենք լրիվ ուրիշ իրավիճակ. Արման Եղոյան

POLITICS

ԵՄ դեսպանին բոլոր մանրամասներով ներկայացրել ենք իրավիճակը. մեր գլխավոր ուղերձն այն է եղել, որ Թուրքիայի գործողությունները պետք է աներկբայորեն դատապարտվեն, որ չի կարելի հավասարության նշան դնել կողմերի միջեւ, եւ կոչ անել երկու կողմերին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ-ում ԵՄ դեսպանի եւ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ԱԺ-ում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Առնվազն պետք է երեք կողմերին կոչ անել, իսկ կոչ անելուց հետո էլ շատ հստակ պետք է դատապարտվեն մեղավորները»,-ասաց նա:

Եղոյանը առաջարկեց տարանջատել ԵՄ ինստիտուտներն ու ԵՄ առանձին երկրների վեաբերմունքը. «Դուք տեսնում եք Ֆրանսիայի արձագանքը, ընդհուպ նախագահի մակարդակով, որը մեղադրեց Թուրքիային ջիհադիստներ բերելու մեջ: Սա շատ մեծ քայլ է»:

Հարցին, թե արդյոք ԵՄ-ում չեմ մտածում Ադրբեջանին ու Թուրքիային հայտարարել տեռորիստական պետություններ, Եղոյանն արձագանքեց. «Դա կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումներից: Նման որոշումները մեկ շաբաթում չենկայացվում: Եթե Թուրքիան չդադարեցնի այս գործողությունները, դա կլինի հավելյալ տեղեկություն, դա պետք է հավելյալ քննվի եւ կայացվի դրա վերաբերյալ որոշում: Որոշ ԵՄ երկրներ արդեն հայտարարել են, որ հրաժարվում են զենքի վաճառքից: Նաեւ Կանադան խորհրդարանականների մակարդակով դատապարտեց Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները: ԱԳ նախարարը դիվանագիտական լեզվով ասաց նույնը, իսկ վարչապետ Թրյուդոն շատ ավելի բաց տեքստով ասաց, որ պետք է քննվի, թե արդյոք կանադական տեխնոլոգիաները, որոնք նախատեսված չէին Հայաստանի դեմ կիրառվելու համար, կիրառվել են թե ոչ: Դրա համար առանձին հետաքննություն է արվում»:

Անդրադառնալով Արցախի հնարավոր ճանաչմանը, Արման Եղոյանն ասաց. «Մենք հիմա գտնվում ենք ռազմական գործողությունների ակտիվ փուլում: Պատերազմի ավարտից եւ մեր հաղթանակից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ: Մի բան ակնհայտ է, որ այսօր եվրոպական երկրները եւ ամբողջ աշխարհը գիտակցում է, որ սա այլեւս տարածքային վեճ չէ, սա վերաճել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մի ճակատի: Թուրքիան այդ գործողությունները վարում է բոլոր ճակատներով: Դա ակնհայտ է, բոլորը դա գիտեն եւ այսօր խնդիրն այն է, թե ինչպես կանգնեցնել Թուրքիային:

Այսօր մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հարցերը լուծված են եւ այդ հարցերը, զարմանալիորեն լուծել է Թուրքիան: Ըստ էության, Ադրբեջանն այսօր չունի այն սուվերենությունը, որ ուներ 10 օր առաջ: Հիմա մենք գործ ունենք Թուրքիայի եւ իր կողմից ֆինանսավորվող վարձկան ահաբեկիչների հետ: Իսկ սա գլոբալ խնդիր է, որը լուծվում է ավելի երկար ժամանակում եւ ավելի դիվերսիֆիկացված գործիքներով»:

Դիտարկմանը, թե հայկական կողմը նշում է, որ դիվանագիտական առումով ունենք հաջողություններ, արդյո՞ք դրանք բավարար են՝ սահմանին այժմ տիրող իրավիճակը կանգնեցնելու համար, Եղոյանն արձագանքեց՝ ժամը 15:00-ի դրությամբ հարաբերական անդորր է: «Ինչո՞ւ չեք կարծում, որ սա նաեւ այս հայտարարությունների հետեւանքն է, դիվանագիտական խողովակներով աշխատանքի հետեւանքն է: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը հստակորեն դատապարտում է Թուրքիայի եւ ջիհադիստների ներգրավումն այս կոնֆլիկտում»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե իրավիճակը դիվանագիտական առումով ամբողջությամբ մեր կողմից է:

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback