ԿԸՀ-ն վերահաշվարկի վերաբերյալ մեծ թվով դիմումներ է ստացել
POLITICSԵրեկ լրացել է Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղարությունից տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ:
Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում առկա են քվեարկության ընթացքի մասին գրառումներ: Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի:
Գագիկ Աղբալյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



