Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ նախագահի հրամանագրերով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Իրինա Մալխասյանը՝ Մխիթար Հերացու մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կրթության, գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանի առթիվ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, դոցենտ Նունե Շահվերդյանը, գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանն ու կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Բագրատ Ենոքյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է կառավարության ղեկավարի ելույթը: Վարչապետը շնորհավորել է ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին` բուհի 95-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: «1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվեց դպրոց, որը բժշկական կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն էր: Այնուհետև այդ դպրոցի բազայի վրա հիմնվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը` հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդներին հայրենիքում ստանալու բարձրակարգ բժշկական կրթություն: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման և կայացման գործում իրենց նշանակալի ավանդն են ունեցել ինչպես ժամանակի պետական գործիչներ Ասքանազ Մռավյանը, Սեմյոն Լազարևը, այնպես էլ խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի մի շարք անվանի ներկայացուցիչներ», - նշել է Հովիկ Աբրահամյանը: 
Վարչապետի խոսքով՝ տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: «Երևանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը և վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Պարոն Աշոտյանն ինձ զեկուցեց, որ ԵՊԲՀ-ի ուսանողների 25 տոկոսն արտասահմանից է, ինչն ուրախալի է և կարևոր գնահատական է բուհի գործունեությանը:
Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է և պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի և առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված և ընդունված է ամբողջ աշխարհում, և սա մեզ համար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաև մեկ անգամ ևս պետական բժշկական համալսարանի կարևորագույն դերակատարումը գնահատելու առիթ է», - ասել է կառավարության ղեկավարը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League