Փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովն ընտրեց ՀՌԱՀ անդամներին
POLITICSԻնչպես հայտնում է Past.am-ը, քիչ առաջ ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ թեկնածու Արմեն Մկրտչյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 91 պատգամավոր, որոնցից 78–ը քվեարկել է կողմ, 12–ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Կորյուն Առաքելյանի ընտրությանը նույնպես մասնակցել է 91 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 79, դեմ՝ 10 պատգամավոր, Երկու քվեաթերթիկ՝ անվավեր։
Հայկ Քոթանյանի ընտրության քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը նույնն է՝ 91 պատգամավոր։ Կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ՝ 8։
Լևոն Փանոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



