Հայ և ռուս հայտնիներն ամանորյա քեֆ կանեն Կրեմլում
LIFEBlognews.am-ը գրում է.
Աշոտ Ղազարյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սյուզի Մելիքյանը, Սոնան, Աիդա Սագսյանը, Լիլուն, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Սարոն, Սարգիս Ավետիսյանը, Լիլիթ Կարապետյանը, Անգելինա Գասպարյանը, Նանուլը, Մարտ Բաբայանը, Գևորգ Մարտիրոսյանը, Մհերը, Դավիթ Թադևոսյանը, Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Կարապետյանը, Սոսո Պավլեաշվիլինի, Զառան, Դոմինիկ Ջոկերը և այլք կմասնակցեն դեկտեմբերի 20-ին Մոսկվայի Կրեմլի պալատում կայանալիք «Տաշի շոու» ամանորյա համերգային ծրագրին ու մի լավ քեֆ կանեն:)


Ամենամյա շոու ծրագրին մասնակցելու է նաև «Դոմինո» նախագծի թիմը: Սիթքոմի դերասանական կազմը Աշոտ Ղազարյանի հետ կներկայանա հումորային բեմադրությամբ: Հայտնիների՝ ռուսաստանյան քեֆ-ուրախությունը կլինի «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա եթերում:
Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ սպասվում է մեծ շոու ծրագիր, որի համար հայ և ռուս հայտնիների կողմից պատրաստվել են նոր զուգերգներ: Դուետներով կներկայանան Մարտ Բաբայանը և Զառան, Դոմինիկ Ջոկերը և Էդգարը, Սոնան և “Gipsy Kings”-ը, Մարգարիտա Պողոյանը և Կարեն Բոքսյանն ու այլ այլք:

«Բացի Սոնայի և “Gipsy Kings”-ի զուգերգից մյուս դուետները լինելու են նոր և ձայնագրվել են մեր նախագծի համար»,- ասաց Լուսինեն և հավելեց, որ համերգին մասնակցում են բավականին շատ ռուս արտիստներ: Նրանից տեղեկացանք, որ տոնական «Տաշի շոու»-ին մասնակցելու են նաև Գարիկ Մարտիրոսյանը և «Comedy club»-ի որոշ ներկայացուցիչներ:
Տոնական համերգը վարելու են Գայանե Ասլամազյան-Արտյոմ Կարապետյան, Աննա Գրիգորյան-Արսեն Գրիգորյան հաղորդավարական զույգերը:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



