Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ. կա զոհ, առնվազն 4 վիրավոր
SOCIETYԵրեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ կերպով վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել»,- ասաց նա։
Արցախի ՄԻՊ -ը հայտնեց, որ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ, սակայն բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։
«Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է։
Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին և մանավանդ՝ միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները»,- ասաց Բեգլարյանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



