Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումները. Կանադայի ԱԳՆ
POLITICSԿանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Nationalpost-ը:
«Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է Շամպայանը:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



