Քննիչները փորձում են պարզել Մոսկվայի կենտրոնում իրականացված պայթյունի հանգամանքները
SOCIETYՄոսկվայի կենտրոնի Պոկրովկա փողոցի ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունից հետո երեք տուժածներ մնում են ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներում: Այդ մասին, հայտնել Է Մոսկվայի մարզի Տարածաշրջանային լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցչին:
Քննիչները շարունակում են աշխատել Մոսկվայի կենտրոնի կարգառում, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը: Պոկրովկա փողոցով դեպի Սադովոյե կոլցո տրանսպորտի երեթեւեկությունը դադարեցված Է, ՏԱՍՍ-ին հայտնել են պատահարի վայրից:
Պայթյունը որոտացել Է դեկտեմբերի 7-ի երեկոյան հանրային տրանսպորտի կանգառում՝ Պոկրովկա փողոցի թիվ 19 շենքի մոտ: Երկու կանայք բեկորային վերքեր են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, եւս մեկ մարդ աննշան վնասվածքներ Է ստացել, նրան բուժօգնություն Է ցույց տրվել տեղում: Նախնական տվյալներով՝ վերքերը ծանր չեն:
Ավելի վաղ Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիաքբերովը հայտնել Է, որ պայթյունի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող Էր դառնալ ինքնաշեն պայթուցիկ փաթեթը, որը նետվել Է անցնող ավտոմեքենայից կամ բազմահարկ շենքի պատուհանից:



