Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով. Երեմ Սարգսյան

INTERVIEW

ArmLur.am-ը զրուցել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ըստ փաստաբանի, ՀՀ վերաքննիչ դատարանում դեռևս նիստ չի նշանակվել, այն պետք է նշանակվի դատավորին մակագրվելուց հետո 3 օրյա ժամկետում։ Դատավորն արդեն հայտնի է՝ Ռուզաննա Բարսեղյանն է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերի 25-ից գտնվում է կալանքի տակ:

-Պարոն Սարգսյան, այցելե՞լ եք արդյոք Գագիկ Ծառուկյանին: Տեղյա՞կ եք, ինչպես է իրեն զգում։

-Այո, այցելել եմ։ Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով և խորը ցավ է ապրում մեր զոհված հայրենակիցների համար։ Յուրաքանչյուր այցելության միայն մի քանի րոպեն ենք գործը քննարկում, մնացած ամբողջ ժամանակը հետաքրքրվում է առկա իրավիճակով։

-Հարմարվե՞լ է անազատության մեջ գտնվելու հետ։

-Գագիկ Ծառուկյանը բավականին վաղուց էր տեղյակ, որ կալանավորվելու է։Այն պահից սկսած, երբ տեղեկացանք, որ արդեն իսկ «որոշված» է, որ վճաբեկ դատարանը շատ արագ կարգով պետք է մերժի վճռաբել բողոքները վարույթ ընդունելը և գործն այն ժամկետում պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան, երբ հերթապահություն իրականացնեն Կենտրոն նստավայրի դատավորները, որտեղ էլ միջնորդության քննությունը պետք է հանձնարարվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին և նա էլ պետք է շատ արագ բավարարեր միջնորդությունը և կալանավորեր նրան։ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ավելնորդ համարեց միջնորդության քննության ավարտին ներկայանալ դատարան և լսել դատարանի՝ այլ անձանց կողմից նախապես որոշված որոշումը։ Դրա փոխարեն, վստահ լինելով, որ դատավոր Մարտիրոսյանը ուզի, թե չուզի բավարարելու է կալանավորման միջնոդությունը, ինքնակամ ներկայացավ ԱԱԾ շենքի մոտ և մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ։

-Ունե՞ք այնպիսի ապացույցներ, որոնք հաստատում են, որ այդ ամենը նախապես որոշված է եղել և որ գործը հատկապես դատավոր Մնացական Մարտիրոսյանին պետք է հանձնարարվեր։

-Իհարկե ունենք։ Դրա համար էլ այդ կապակցությամբ հանցագորության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչակա ծառայություն։ Մոտ օրերս պարզ կլինի, թե որքանով են իրավապահ մարմինները շահագրգիռ, որ այս ամենը բացահայտվի և թե արդյոք ի վիճակի են գոնե քրեական գործ հարուցել և իմ մատնանշած ապացույցները ձեռք բերել։ Թե, ինչպես միշտ, իրենց համար ոչ ձեռնտու գործի ընթացքը հենց հիմքից կասեցնելու են՝ դեռևս քրեական գործ չհարուցած, այսինքն՝ նույնիսկ քրեական գործ չեն հարուցելու։ Ընդ որում, նշեմ, որ բավարար է միայն ստանալ համապատասխան փոստային բաժանմունքի հեռախոսահամարի մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և վստահաբար կպազրվի, թե վճռաբեկ դատարանի որ աշխատակիցն է այդքան անհանգիստ եղել՝ արդյոք պաշտպանը ստացել է իրենց կողմից ուղարկված որոշումը, իսկ դրանից հետո էլ անձամբ գնացել փոստային բաժանմունք, առձեռն ստացել հետադարձ ծանուցման կտրոնը, արագ հասցրել վճռաբեկ դատարան, որ հանկարծ ժամկետների շեղում չունենան և կարողանան գործն ուղարկել Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակ։ Որևէ այլ դեպք, վստահ եմ չենք գտնի, ո վճռաբեկ դատարանի աշխատակիցն այսպիսի շահագրգռվածություն ունեցած լինի, իսկ եթե կա շահագրգռվածություն, ապա պետք է պարզել, թե ինչում է այն կայացել, ով է եղել հանձնարարողը,էլ ովքեր են շահագրգռված դրանում և այլն։

-Ի՞նչ կասեք դատարանի որոշման վեաբերյալ, արդյոք այն հիմնավոր է։

-Կարծում եմ, որ դատավոր Մարտիրոսյանի որոշումը պետք է վերլուծվի իրավաբան ուսանողների հետ և դրա օրինակով պարզաբանվի, թե ինչպիսին չպետք է լինի դատավորը և դատարանի որոշումը։ Այն ուղղակի բառերի կույտ է և իր մեջ կալանավորման որևէ օբյեկտիվ հիմնավորում չի պարունակում։ Պետք էր արագ որոշում կայացնել՝ կայացրել է, ինչպես որ նախկինում է կայացրել նմանատիպ որոշումներ։
Ըստ էության դատավորը գտել է, թե իբրև առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և դա այն դեպքում, որ մեղադրյալ ներգրավվելուց հետո արդեն իսկ անցել է մոտ 4 ամիս և այդ ընթացքում նա ոչ միայն չի խոչընդոտել գործի քննությանը, այլ նույնիսկ նման որևէ փորձ չի կատարել։

Դատավորը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահն է, ուստի ունի մեծ հեղինակություն, կապեր և ազդեցություն կուսակցության մյուս անդամների նկատմամբ,ինչպես նաև վկայակոչել է համացանցում տարածված՝ 4 պատգամավորների կողմից գրված փաստաթղթերը և եզրահանգել, որ այդ ամենից ելնելով առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Իհարկե, դատարանները վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա միշտ նշում են, որ կալանավորման հիմքը ենթադրում է ապագային վերաբերող կանխատեսական գործողություններ, սակայն դա չի կարող այս դեպքին վերաբերել, քանի որ կանխատեսելու և ենթադրելու փոխարեն արդեն իսկ մոտ 4 ամիս փաստացի տեսել են, որ նա այդ նույն հեղինակությամբ, կապերով և ենթադրյալ ազդեցությամբ որևէ կերպ չի խոչընդոտում և չի էլ փորձել խոչընդոտել գործի քննությանը, ավելին՝ խիստ պատշաճ վարքագիծ է դրսևորել, ոպիսի հանգամանքը դատարանում հաստատեց նաև մեղադրանքի կողմը։

Մնում է հասկանալ դատավորի տրամաբանությունը՝ 4 ամիս ազատ է և չի խոչընդոտում, իսկ դրանից հետո, երբ իրենց իսկ ասելով քրեական գործն արդեն իսկ ավարտական փուլում է, հնարավոր է, որ խոչընդոտի։ Ավելին, ըստ դատավորի էլ այդ վտանգն իբրև այնքան մեծ է, որ նրա նկատմամբ միայն կալանավորումը պետք է կիրառվի, որևէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը և դա էլ այն դեպքում, որ այդ մոտ 4 ամիսների ընթացքում նրա նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և նա խիստ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Այս ամենի մասին նշել ենք նաև եր վերաքննիչ բողոքներում։
Ահա սա է այն դեպքը, որ դատախազությունը պետք է մտածի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու վերաբերյալ, ինչը բնականաբար չեն անի, որովհետև իրենց «սրտի» դատավորն է, ինչ պետք է՝ անում է։

-Պարոն Սարգսյան, հայտնի՞ է վերաքննիչ բողոքների քննության օրը: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք վերաքննիչ դատարանից։

-Վերաքննիչ դատարանում դեռևս նիստ չի նշանակվել, այն պետք է նշանակվի դատավորին մակագրվելուց հետո 3 օրյա ժամկետում։ Դատավորն արդեն հայտնի է՝ Ռուզաննա Բարսեղյանն է, իսկ նիստը հավանաբար տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին։
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա միայն արդար և օրինական որոշում ենք ակնկալում։ Հուսով եմ, որ գոնե այս օրհասական պահին դատավորը կգործի բացառապես օրենքի հիման վրա, իրականում կգնահատի կալանավորման կողմ և դեմ փաստարկները, որի պարագայում միանշանակ պետք է ազատ արձակի Գագիկ Ծառուկյանին։ Ընդ որում, վստահ եմ, շատերն են գիտակցում, թե ինչ լրացուցիչ առավելություն կարող է լինել խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարի ազատ արձակումն այնպիսի իրավիճակում, երբ ակտիվ աշխատանք է տրավում թշնամու սանձազերծած ագրեսիվ պատերազմի միջազգային դատապարտման ուղղությամբ և այլ առումներով։ Իսկ հակառակի հասարակական շահ և անհրաժեշտություն ուղղակի չկա։ Չեմ կարող պատկերացնել որևէ հայի, ով այս կարևորագույն պահին կարող է վկայակոչել Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ հիմնավոր պատճառ կամ ազգային շահ։

Ն. Հ.

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME