Խուճապ առաջացնող զանգեր ու կեղծ լուրեր ստացվում են նաեւ ՀՀ-ում ու Արցախում գործող հեռախոսահամարներից. ԱԱԾ
SOCIETYԻ հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս:
«Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:
Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



