Արցախում իրավիճակի ամփոփում 11:00-ի դրությամբ
VIDEOԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։ Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 «Սու-25» ինքնաթիռ, 3 «ՄԻ-24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830 է: Նաեւ ոչնչացվել է հրետանային դիվիզիոն: Ցավոք, հայկական կողմը ևս կորուստներ ունի. ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը հայտնեց, թե երեկվա դեպքերից հետո հայկական կողմն ունեցել է 54 զոհ:
Մանրամասները՝ տեսանյութում
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



