Եվրամիությունը հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
INTERNATIONAL NEWSԵՄ անդամ երկրների ղեկավարները Թուրքիային կոչ են անում չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի դեէսկալացիայի հարցում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ղեկավար Շարլ Միշելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, յուրաքանչյուրը պետք է խաղաղ կառուցողական դերակատարում ունենա, ինչը կնպաստի դեէսկալացիային: Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարեցվի, դա բարդացնում է իրավիճակը»,-ասել է նա:
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, կողմերին հորդորում է հավատամություն հաստատել ամուր զինադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Մարդկային զոհերն ու խաղաղ բնակչության զոհվելն անընդունելի է: Չի կարող լինել հակամարտության խաղաղ ռազմական լուծում, որևէ արտաքին միջամտություն:
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն բանակցություններ՝ դա անելով առանց նախապայմանների: Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ-ին և խնդրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարին ուսումնասիրել հակամարտության գործընթացին ԵՄ հետագա աջակցության հարցը»,-ասված է փաստաթղթում:



