Ընտրազեղծարարության մեղադրանքով կալանավորվել է Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցը
SOCIETYԿալանավորվել է Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցը: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա ձերբակալված, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս տեղեկատվությունը հաստատեց Զավեն Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը: Նա չմանրամասնեց Զավեն Միրիջանյանի առողջական վիճակի մասին տարածված տեղեկությունը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հա րուցվել էր քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Որոշ տեղեկությունների համաձայն` Միրիջանյանը փորձել է կաշառք առաջարկել ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամին:



