Քիչ առաջ լույս աշխարհ եկած Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս (լուսանկար)
SOCIETYՍուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ եկավ փոքրիկ Արթուրը: Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:
«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,-նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը: Հանձին Արթուրի` առողջություն և անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



